Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

15:05 • 03.05.17

Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այս մասին հայտնում է gazeta.ru-ն: 

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ բանակցություններում բեկում Կրեմլում չեն ակնկալում, այլ ակնկալում են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կառուցողական քննարկում:

Նշենք, որ Սոչի ուղևորության ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԶՈւ-ի ԳՇ պետ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

 

Էրդողանի մեկնումը Սոչի.