Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ քայլերը կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Էրդողանը՝ Պուտինին (տեսանյութ)

15:40 • 03.05.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:

«Այսօր մենք ունենք հրաշալի հնարավորություն քննարկելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մենք լուրջ աշխատանք ունենք անելու, մեր ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած: Եվ ես համոզված եմ, որ այն քայլերը, որոնք մենք իրականացնում ենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը», - ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:


Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ բանակցություններում բեկում Կրեմլում չեն ակնկալում, այլ ակնկալում են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կառուցողական քննարկում: