Դավթաշենի կամրջի վրա կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

14:36 • 03.05.17


Երևանի Դավթաշենի կամրջի վրա քիչ առաջ երիտասարդ մի աղջիկ՝ մոտ 30 տարեկան, փորձել է նետվել կամրջից, ինչը կանխել է մեկ այլ քաղաքացի:

Արմինե անունով Դավթաշենի մի բնակիչ Tert.am–ին պատմել է, որ առաջինն ինքն է նկատել է, թե ինչպես է աղջիկը ոտքը դրել է կամրջի բազրիքի չպաշտպանված հատվածում և օգնություն է կանչել:


Այնուհետև, երբ քաղաքացիներ են հավաքվել նրա շուրջ, աղջիկն սկսել է դողալ և գոռալ.«Բաց թողեք ինձ»:


Դեպքի վայր են եկել ԱԻՆ աշխատակիցները, աղջկան դեպքի վայրից տարան Շտապօգնության մեքենայով:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: