Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

17:33 • 05.05.17

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը կոմայից դուրս է եկել, բայց առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չնայած կոմայից դուրս է եկել, բայց Թաթուլ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր »,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: