Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  է, որ Երևանի ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ. Վարդան Բոստանջյան

19:35 • 15.05.17

Պետք չէր ջլատել ԲՀԿ-ի ուժերն  ավագանու ընտրությունների համար. Վարդան Բոստանջյան

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  է, որ Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ, իսկ ԲՀԿ-ն չի ցանկացել ջլատել իր ուժերը խորհրդարանական ընտրությունները հաշվի առնելով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք»-ից ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով է, որ Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ: ԲՀԿ-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրեթե ձայների 30 տոկոսի պարագայում մենք մեր գործունեությունը կծավալենք խորհրդարանում և լավ կաշխատենք այնտեղ: Երևի թե պետք չէր ջլատել ԲՀԿ-ի ուժերն  ավագանու ընտրությունների համար, պայմանավորված մի բանով, որ մենք ժամանակային առումով ծրագրերի ամբողջ փաթեթ չէինք մշակել Երևանի քաղաքի կտրվածքով, ինչի մասին մեր ղեկավարը ևս ասել է»,-ասաց Բոստանջյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չէր մասնակցում ավագանու ընտրություններին, բայց բազմաթիվ ԲՀԿ-ականներ հանձնաժողովի անդամներ էին և հանձնաժողովի նախագահներ, բացի այդ ԲՀԿ-ն ներկայացված էր ավագանիում, Բոստանջյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները տեղավորվում են Գագիկ Ծառուկյանի պատասխանի մեջ:

«ԲՀԿ-ի չմասնակցության մասին հայտարարել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հիմնավորելով, որ ավագանու ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշումը քաղաքական թիմինն է եղել: Իմ սեփական կարծիքով՝ մենք ժամանակ չունեինք որևէ մեկին սատարելու»,-ասաց Բոստանջյանը: