25-30 տարեկան աղջիկը փորձել է նետվել Կիևյան կամրջից (լուսանկարներ)

16:04 • 15.05.17

Երևանի Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կամրջից նետվել ցանկացող աղջկան նկատել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Այնուհետև դեպքի վայր են հրավիրվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները՝ մասնագետ հոգեբանի հետ։

Տեղում ծառայություն իրականացնողները Tert.am-ի պատմել են, որ հոգեբանի հետ զրույցից հետո ինքնասպանության փորձը կանխվել է. «Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, նա ոչինչ չի ասել»։

Ականատեսները պատմել են, որ 25-30 տարեկան աղջիկը արտասվելով եկել է Կիևյան կամուրջ,իջել է ճաղավանդակները, և այնուհետ փորձել նետվել։ Ըստ ԱԻՆ կայքի՝ 1975 թ. ծնված Մ. Խ.-ն է։