Ստամբուլի նահանգապետարանը վավերացրել է հայկական «Արմեն» ճամբարի վերակառուցման նախագիծը (լուսանկարներ)

16:30 • 15.05.17

Ստամբուլի նահանգապետարանը վավերացրել է Թուզլայի հայկական «Արմեն» ճամբարի վերակառուցման նախագիծը, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ավելի վաղ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գիրգոր Աղաբաբօղլուն հայտնել էր, որ ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է, և իշխանությունների կողմից սեփականատիրոջ հանդեպ կիրառված սահմանափակումների վերացման ստորագրությունը ստանալուց հետո իրենք պատրաստ են անցնել նորոգման լայնածավալ աշխատանքների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ակօս»-ը, վերակառուցված ճամբարը կծառայի որպես հրաշալի մշակութային օբյեկտ, որտեղ կապրեցվի նաև պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հիշատակը:

Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ՝ 175 օրվա դիմադրությունից հետո, հայ ակտիվիստները կարողացան Ստամբուլի հայ համայնքին վերադարձնել Թուզլայի հայկական ճամբարի շենքը, որը 2015թ.-ի մայիսին ավերման վտանգի տակ էր հայտնվել:

Դեռևս 1962թ.-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը գնել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող այն տարածքը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր հայկական ամառային ճամբարը: Ճամբարի կառուցումը միտված էր երկու կարևոր խնդրի լուծմանը. ամռան ամիսներին վարժարաններից դուրս կարողանալ կազմակերպել հայ երեխաների՝ հայկական միջավայրում միմյանց հետ շփումները՝ հայերենը չմոռանալու նպատակով, ինչպես նաև ծնողներ չունեցող հայ մանուկներին ամառային արձակուրդներին նույնպես կացարանով ապահովելու կարևոր հարցը:

zeyneptaskin05

zeyneptaskin29

Սակայն 1987թ.-ին պետությունը խլեց տարածքը հայկական համայնքից՝ պատրիարքարանին մեղադրելով «ճամբարում ԱՍԱԼԱ-ի մարտիկներ մեծացնելու» համար:

zeyneptaskin46

zeyneptaskin40

Ճամբարի սեփականատերերը փոխվեցին մի քանի անգամ, և, ի վերջո, 2015թ.-ին տարածքի այդ ժամանակվա տերը որոշում կայացրեց Թուզլայում առանձնատների կառուցման նախագիծ սկսել:

2015թ.-ի մայիսի 6-ին «Արմեն» ճամբարի տարածք մտած բուլդոզերներին կարողացան կանգնեցնել հայ երիտասարդները, որոնք ճամբար հասնելով՝ հաջողացրին կանխել ճամբարի ամբողջական ավերումը, թեև շինարարական կազմակերպության աշխատակիցները սենյակներից մեկի պատն արդեն հասցրել էին քանդել:

Картинки по запросу Kamp Armen iade edilsin