Իտալացի ֆոտոլրագրողի ուշագրավ ֆոտոնախագիծը՝ Արցախից (լուսանկարներ)
Իտալացի ֆոտոլրագրող Էմանուել Ամիգետին այցելել է Արցախ ու այնտեղ ուշագրավ ֆոտոնախագիծ իրականացրել, որը ներկայացնում ենք ստորև:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր կանայք ու տղամարդիկ բանակի մի մասն են, թեև մենք չենք կարող հայտնել այժմ ռազմաճակատում գտնվողների ստույգ թիվը»,-մեջբերում է իտալացին ԼՂՀ արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի խոսքը՝ նկատելով, որ անցած ապրիլին տեղի ունեցած կարճատև պատերազմից 1 տարի անց կյանքն իր բնականոն հունով է ընթանում չճանաչված այս հանրապետությունում:
Հեղինակը նկատում է, որ թեպետ հանրապետության բնակիչները շատ լավ հիշում են տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության կործանիչ հետևանքները, այնուհանդերձ՝ նրանք ապրում են այն հույսով, որ գալիք սերունդներն ավելի լավ ապագա կունենան:
Այնուհետև Ամիգետին ներկայացնում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ այդ թվում նաև ապրիլյան քառօրյա պատերազմը:




























