Մակրոնը Հավր քաղաքի քաղաքապետին Ֆրանսիայի վարչապետ է նշանակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Հավր նավահանգստային քաղաքի 46-ամյա քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպին, հայտնում է Associated Press-ը:
Մոտ ժամանակներս Ֆիլիպը պետք է ձևավորի երկրի կառավարությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները նախօրեին՝ մայիսի 14-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանսուա Օլանդին:
Նշվում է, որ Էդուարդ Ֆիլիպն իրավաբան է, ինչպես նաև քաղաքական թրիլերների հեղինակ:
Reuters-ը նշում է, որ առաջին անգամ է ժամանակակից Ֆրանսիայի քաղաքական պատմությունում, երբ նախագահն առանց խորհրդարանական ընտրություններում պարտությունից ստիպված լինելու վարչապետ նշանակում իր ճամբարից դուրս քաղաքական գործչի։ Մակրոնն, այդպիսով, փորձում է խորհրդարանում ապահովել մեծամասնություն՝ իր խոստացած տնտեսական բարեփոխումներն իրականացնելու համար:










