Աշխարհի ամենատարեց պարաշյուտիստ է ճանաչվել 101-ամյա բրիտանացին
Մեծ Բրիտանիայում 101-ամյա վետերան Բրայսոն Ուիլյամ Վերդուն Հեյեսը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ցատկելով պարաշյուտով: Այսպիսով տղամարդը ճանաչվել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ցատկն իրականացնելու պահին տղամարդը եղել է 101 տարեկան, 38 օրական: Դրանից առաջ ամենատարեց պարաշյուտիստ է եղել Արման Գենդրոն, որը ցատկի պահին եղել է 101 տարեկան, 3 օրական:
Նշվում է, որ Հայեսի հետ պարաշյուտով ցատկել են նաև նրա ազգականները՝ 74-ամյա որդին, 50-ամյա թոռը, ինչպես նաև 21-ամյա ծոռնուհին և 16-ամյա ծոռը:













