Թեհրանի քաղաքապետը հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին

16:06 • 15.05.17

Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցապայքարից դուրս գալու մասին և պաշտպանել է այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիի թեկնածությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Թեկնածուի հայտարարությունը հայտնվել է Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի նիստից հետո, որին պատկանում են Ղալիբաֆը և Ռաիսին: Ժողովրդական ճակատը կարող էր առաջադրել միայն մեկ թեկնածու, և ընտրությունը կատարվել է Ռաիսիի օգտին:


«Ես կայացրել եմ այդ որոշումն Իսլամական հեղափոխության ուժերի ազգային ճակատի միասնականությունը պահպանելու համար: Ես կոչ եմ անում ճակատի բոլոր աջակիցներին օգնել այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիին հաղթել ընտրություններում՝ երկրում փոփոխություններ անցկացնելու և տնտեսությանն աջակցելու համար»,- ասված է Ղալիբաֆի հայտարարությունում:


Այդկերպ՝ թեկնածուների թիվը հասել է հինգի, որոնց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին և Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:


Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: