Հրազդան քաղաքում՝ խոտերի մեջ հայտնաբերվել է նորածնի դի

13:23 • 16.05.17

Մայիսի 15-ին ժամը 15. 10 -ին  ոստիկանություն  ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի  կանաչապատ հատվածում, թղթի արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված՝ հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի:

Այս մասին  Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն է՝ Կոտքայի մարզի քննչական վարչության կողմից:

ՀՀ քննչական կոմիտեից  Tert.am  -ին հայտնեցին, որ   դատաբժշկական փորձաքննությունը  պետք է  պարզի նորածնի   մահվան պատճառը:

Հարցերը,  թե քանի ամսական է երեխան, արդյոք նա սպանվե՞լ է, մահացել, թե արդեն մեռելածին է եղել, նույնպես ենթակա են պարզաբանման: