7 մետր բարձրությամբ քարաթափում Լոռու մարզում. Ալավերդի-Այրում հատվածի ճանապարհը երկկողմանի փակ է

13:26 • 16.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ). ճանապարհը երկկողմանի փակ է: