Կաշառք ստանալու կասկածանքով կալանավորված դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Արազյանի պաշտպան Հովհաննես Սուքիասյանը. «Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»:
Պաշտպանը նաև հայտնեց, որ Լևոն Արազյանը որպես կասկածյալ ցուցմունք չի տվել:
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017 թվականի մայիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, որից հետո ծառայության քննիչի կողմից դատավորը ձերբակալվել է:










