ՃՏՊ Արագածոտնում. 5 տուժածներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

12:01 • 16.05.17

Այսօր ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 NR 477 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։