«Դոմոդեդովո» օդանավակայանում անձնագրային խառնաշփոթի տեսաձայնագրությունը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում տեղի ունեցած խառնաշփոթը տեսաձայնագրվել և հրապարակվել է համացանցում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ի ցերեկը՝ միջազգային ժամանումների գոտում: Տեսանյութը հրապարակվել է բլոգեր Ալեքսանդր Բելենկիի LiveJournal-ում:
Բելենկիի խոսքով՝ մոտ 500 մարդուց գոյացած հերթի մեջ մնացել էր նաև իր ընկերուհին: Ընդ որում՝ օդանավակայանում աշխատել է ընդամենը 10 ստուգման խցիկ: Սրահում գտնվող անվտանգության ծառայության աշխատակիցները սպառնացել են ձերբակալել մարդկանց նկարահանումներ անելու համար:
«Այս երկաթե լաբիրինթոսներում կանգնած է մի քանի հարյուր մարդ, այդքան էլ՝ նրանց հետևում: Նրանց արանքում զինված բերետավոր երիտասարդներն են: Բաց է 10 պատուհան: Բոլորը գոռում են, հրում իրար և սպառնալիքներ հնչեցնում: Մարդիկ չեն կարողանում շնչել, օդը չի հերիքում: Կանայք գոռում են, տղամարդիկ արդեն հարձակվում սահմանապահների վրա», - գրել է բլոգերը:
Տղամարդը նշել է, որ ավելի ուշ անձնագրային ստուգման կետերի մոտ գոյացած հերթերի խնդիրը հաջողվել է լուծել:










