Կրասնոյարսկի երկրամասում մոտոպարապլանով թռչող մարզիկը ողջ է մնացել 400 մ բարձրությունից ընկնելուց հետո

10:39 • 16.05.17

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում մոտոպարապլանով թռչող մարզիկը ողջ է մնացել 400 մետր բարձրությունից ընկնելուց հետո, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը ՝ հղում անելով Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Օքսանա Գորբունովայի արած հայտարարությանը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Բայկիտ գյուղից 16 կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մոտոպարապլանի շարժիչի խափանման հետևանքով, երբ տղամարդը գտնվել է 400 մ բարձրության վրա: 

Այժմ նա գտնվում է շրջանային հիվանդանոցում, նրա մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածք: