Մերկելի հետ հանդիպմանը Մակրոնը հայտնել է, որ ԵՄ-ն լուրջ բարեփոխումների կարիք է զգում

03:29 • 16.05.17

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Եվրոպական միությունը լուրջ բարեփոխման կարիք ունի։


«Մեզ պետք է ավելի քիչ բյուրոկրատական Եվրոպա, որն ավելի լավ կպաշտպանի իր քաղաքացիների հետաքրքրությունները»,- ասել է Մակրոնը, - «առանց Եվրոպայի չի լինի խաղաղություն, զարգացում և ազատություն»։


Ֆրանսիայի նախագահը նաև խոստացել է Գերմանիայի համար լինել «անկեղծ ու կառուցողական գործընկեր»։ 

«Ֆրանսիան միակ երկիրն է, որը չի կարգավորել համատարած գործազրկության խնդիրը։ Մեր երկրին նույնպես պետք են արմատական բարեփոխումներ, որոնք կիրագործվեն մոտ ապագայում»,- ասել է Մակրոնը, - «Մենք նաև պետք է շարժվենք ավելի ժողովրդավարական ԵՄ-ի ուղով»: