Մեքսիկայում սպանել են նարկոմաֆիայի մասին լուսաբանող լրագրողին
Մեքսիկայում հայտնի լրագրող Խավիեր Վալդեսն, ով լուսաբանում էր նարկոմաֆիայի թեման, երկուշաբթի օրը սպանվել է երկրի Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վալդեսին սպանել են հենց փողոցում՝ 10 անգամ կրակելով նրա վրա, ինչից հետո հանցագործները փախել են, իսկ լրագրողը տեղում մահացել է:
Վալդեսն հատկապես հայտնի էր «Միսս Նարկո» և «Նարկոլրագրություն» ծավալուն աշխատություններով, ինչպես նաև բազմաթիվ հեղինակային հոդվածներով, որոնք վերաբերում էին հայրենի երկրում իրար դեմ պայքարող հզոր նարկոկարտելներին:
Ուշագրավ է, որ ընդամենը 3 ամսում Խավիեր Վալդեսը դարձել է հինգերորդ լրագրողը Մեքսիկայում, որ զոհ է գնացել նարկոմաֆիային:
Իսկ 2000 թվականից սկսած՝ երկրում ընդհանուր թվով սպանվել է 115 լրագրող, ևս 20-ն անհետ կորած են համարվում մինչ այսօր:










