Սիրիացի փախստականների ճամբարի մոտ պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել. Al Jazeera

04:00 • 16.05.17

Առնվազն 10 մարդ զոհվել է սիրիացի փախստականների Էր-Ռուքբան ճամբարի մոտ պայթյունի հետեւանքով, որը գտնվում է Սիրիայի և Հորդանանի միջև սահմանին: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Al Jazeera արաբական հեռուստաալիքը:


Ըստ առկա տվյալների՝ մեքենայում ռումբ է պայթեցվել անցակետի մոտակայքում, որը եղել է պաշտոնական Դամասկոսին դիմադրող, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի կազմակերպածը:


Նշվում է նաև, որ ևս մի քանի մարդ վիրավորվել է: Տեղեկատվություն, թե արդյոք եղել են զոհեր փախստականների շրջանում, թե բոլոր մահացածները Սիրիայի ազատ բանակի անդամներ են, դեռևս չի տրամադրվում:


Էր-Ռուքբան ճամբարում վերջին մի քանի տարիների ընթացքում կենտրոնացել են իրենց տները լքած սիրիացիները: Ներկա ժամանակ ճամբարում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է ավելի քան 75 հազար մարդ: