Վատ եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 13 չվերթ, ևս 21-ը հետաձգվել է

11:42 • 16.05.17

Մոսկվայի օդանավակայաններում երեքշաբթի վատ եղանակի պատճառով չեղյալ է հայտարարվել 13 ավիաչվերթ, ևս 21-ը հետաձգվել է: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով «Яндекс. Расписание» պորտալը:


Մոսկվայի ժամանակով 09:10-ի տվյալներով՝ «Շերեմետևոյում» չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը հետաձգվում է: «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 8 չվերթ, ևս 13-ը կիրականացվի ուշացումով: «Վնուկովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 1 չվերթ, «Ժուկովսկի» օդանավակայանից բոլոր չվերթներն իրականացվելու են ըստ ժամանակացույցի:


Ինչպես հայտնել է ՌԴ մայրաքաղաքի օդերևութաբանական ծառայությունը, Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ մինչև 15 մ/վ և ավելի քամու ուժգնության առնչությամբ: Նշվում է, որ մայիսի 16-ին Մոսկվայում ամբողջ օրն անձրև է տեղալու:


Վարորդներին խորհուրդ է տրվել չկայանել մեքենաները ծառերի տակ, իսկ հետիոտներին՝ խուսափել գովազդային կառույցներից և ճանապարհային նշաններից: