25-ամյա երիտասարդի հագուստը փաթաթվել է տրակտորի շարքացանի անիվներին. նա վնասվածքներով հոսպիտալացվել է. ոստիկանություն
13:34 • 16.05.17
Մայիսի 15-ին, ժամը 12-ին, Երևան-Բավրա ճանապարհի 156-րդ կմ-ին, «ՄՏԶ-8237-2» անվավավոր տրակտորին կցված շարքացանի վրա կանգնած, 1992 թ. ծնված Արտակ Դ.-ի շորը փաթաթվել է շարքացանի անիվներին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Placeholder










