Թրամփն Իսլամական Պետության մասին գաղտնի տեղեկությամբ է կիսվել Լավրովի հետ. Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ կիսվել է վերին աստիճանի գաղտնի տեղեկատվությամբ, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչների:
Իրենց կարծիքով՝ այդ տվյալների բացահայտումն ԱՄՆ-ի նախագահի կողմից «վտանգի տակ է առել Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության մասին տեղեկատվության մի չափազանց կարևոր աղբյուր»:
Պաշտոնյաները շեշտում են, որ ԱՄՆ-ի գործընկերը տրամադրած տեղեկությունը Ռուսաստանի հետ կիսելու թույլտվություն չի տվել Թրամփին: Ըստ վարչակազմի ներկայացուցիչների՝ Լավրովին նման տեղեկատվությամբ ապահովելով՝ Թրամփը վտանգում է համագործակցությունն այն գործընկերոջ հետ, որն ուղիղ մուտք ուներ Իսլամական պետության ներքին գործերին:










