ՄԱԿ-ում խստագույնս դատապարտել են Հյուսիսային Կորեայի բալիստիկ փորձարկումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից վերջին բալիստիկ փորձարկումները, հաղորդում է կազմակերպության կայքը՝ ՏԱՍՍլրատվական գործակալության փոխանցմամբ:
«Փհենյանի վերջին գործողությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում են և լուրջ սպառնալիք աշխարհի ու տարածաշրջանի անվտանգությանը»,- ասվում է Գուտերեշի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
Ըստ Դյուժարիկի՝ Գուտերեշը կոչ է անում պաշտոնական Փհենյանին կատարել միջազգային պարտավորություններն ու վերադառնալ ապամիջուկայնացմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի առավոտյան ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ էր փորձարկել։ Միջին ու մեծ հեռահարության հրթիռի թռիչքը շուրջ 30 րոպե էր ձգվել՝ անցնելով մոտ 700 կմ ու ընկել Ճապոնական ծովը։










