ԱՄՆ-ում բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ Տետերբորո օդանավակայանի մոտակայքում, բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել, այս մասին հայտնում է FranceNews24-ի Twitter-ի էջը:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից հայտնել են, որ կործանված ինքնաթիռը Learjet 35 է, ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պահին այն բախվել է շինություններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ վնասելով շենք ու մեքենաներ։
Ինքնաթիռում ուղևորներ չեն գտնվել, լրատվամիջոցները հայտնում են անձնակազմի երկու անդամի մահվան մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: 













