ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա

02:26 • 16.05.17

ԱՄՆ Սպիտակ տունը կոչ է արել ՉԻնաստանին, Ռուսաստանին ու տարածաշրջանի մյուս երկրներին ճնշում գործադրել պաշտոնական Փհենյանի վրա պատժամիջոցներ սահմանելու կամ դրանք խստացնելու միջոցով, հաղորդել է Դոնալ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։

«Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին՝ Չինաստանի և Ռուսաստանի գլխավորությամբ, պատժամիջոցների միջոցով հնարավոր ամեն ինչ անել ներկա դրության կարգավորմանն ու կայունության հաստատմանը նպաստելոււ համար»,- ասել է Սփայսերը։

«Կասկած չկա, որ Հյուսիսային Կորեան շարունակելու է սպառնալ ԱՄՆ դաշնակիցներին՝ Ճապոնիային, Հարավային Կորեային, ինչպես նաև Չինաստանին ու Ռուսաստանին»,- նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը: