Վոլգոգրադի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով մահացել է 3 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

16:53 • 16.05.17

ՌԴ Վոլգոգրադ քաղաքի 4-հարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է երեք և տուժել ութ մարդ, հայտնում է gazeta.ru-ն:


Միջադեպից հետո արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները տարհանել են 40 մարդու: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է դեպքի վայրում գտնվող օպերատիվ շտաբի աշխատակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 13:06-ին, փրկարարներն ահազանգ են ստացել Ունիվերսիտետսկայա պողոտայի թիվ 60 բնակելի տան մի մասի փլուզման մասին:

«Տարհանվել է տան 40 բնակիչ: Մարդիկ ժամանակավորապես տեղավորվել են հարևան դպրոցում և հյուրանոցում», - ասել է գործակալության զրուցակիցը:
 

Նրա խոսքով՝ այժմ դեպքի վայրում աշխատում է 56 փրկարար և 16 միավոր տեխնիկա: