Սիրիայի քրդերը ստացել են ԱՄՆ-ից զենք-զինամթերքի առաջին խմբաքանակը. լրատվամիջոցներ
Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատները ստացել են ԱՄՆ-ից զենք-զինամթերքի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է թուրքական «Քարար» պարբերականը՝ հավելելով, որ զենք-զինամթերքը քրդերին է հանձնվել Սիրիայի հյուսիսային Քամիշլի շրջանում:
Այսպիսով՝ ԱՄՆ-ն պատրաստում է Սիրիայի քրդերին Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:










