Վրաստանում շուտով «Կալաշնիկով» տեսակի զենքը կփոխարինվի ամերիկյան անալոգով

01:11 • 30.05.17

Վրաստանի բանակում «Կալաշնիկով» տեսակի հայտնի զենքը շուտով կփոխարինվի ամերիկյան տարբերակով, հաղորդում է Interfax-ը:

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ մարզական ու գնահատման կենտրոնում գտնվող հրաձգարանում վաղը կկայանա ամերիկյան արտադրության «Մ-240» գնդացրի հնարավորությունների ներկայացումը, որին մասնակցելու է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին։

Վաղը կլրանա ՆԱՏՕ-Վրաստան մարզական ու գնահատման կենտրոնի բացման 2-րդ տարին, ինչի առթիվ կկայանա հատուկ միջոցառում: