Ախալցխայի Պամաճ գյուղում թալանել են «От Мартина»-ի սեփականատիրոջ հայրական տունը

12:43 • 06.06.17

 

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина»-ի սեփականատիրոջ տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ:

Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, «От Мартина»-ի սեփականատիրոջ հայրը՝ Մարտին Պապոյանն ասել է, որ փոքր Պամաճում տունը թալանել են, հավանաբար, մայիս ամսվա վերջին, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանը գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը,  միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:

Կայքի փոխանցմամբ՝ Պապոյանը պատմել է, որ դռները և պատուհանները վնասված չեն եղել, սակայն նա ոչ մեկի չի կասկածում: Պապոյանը պատմել է, որ հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

Կայքը հայտնում է, որ «От Мартина»-ի սեփականատերը իր բարեգործությունների շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում Ախալցխա քաղաքի ու շրջանի հայության հատվածում: