Wikileaks-ը 10.000 դոլար պարգևատրում է խոստացել ԶԼՄ-ներին տեղեկություններ փոխանցած կնոջ ինքնությունը բացահայտողի համար
WikiLeaks կայքը 10 հազար դոլար պարգևատրում է հայտարարել մարդու մասին տեղեկությունների համար, ով բացահայտել է ԶԼՄ-ներին գաղտնի տեղեկություններ փոխանցած Ռիելիթի Վիներին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ում, գրում է lenta.ru-ն:
WikiLeaks-ի տվյալներով՝ The intercep թերթի անհայտ աշխատակիցն իշխանություններին է փոխանցել նրա արած գաղտնի փաստաթղթի պատճենը, ինչը թույլ է տվել հայտնաբերել կնոջը:
25-ամյա Վիներն աշխատել է Pluribus International Corporation ընկերությունում և պետական գաղտնիքին հասանելիություն է ունեցել: Արդարադատության նախարարությունում պնդում են, որ նա տպված գաղտնի փաստաթղթերը հանել է պետական շենքից, դրանք սքանավորել և էլեկտրոնային փոստով ուղարկել է ԶԼՄ-ներին: Նրա գաղտնազերծած փաստաթուղթը 2016 թվականին ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա ազդելու նպատակով «Մոսկվայից հաքերային հարձակումների» մասին Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային անվտանգության գործակալության զեկույցի հիմք դարձած հաշվետվությունն է:
Զեկույցի մի մասը հրապարակել է The Intercept լրատվամիջոցը, ավելի ուշ CNN-ի աղբյուրը հաստատել է լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի իսկությունը: Էլեկտրոնային թերթում հայտնել են, որ տեղեկությունն անանուն են ստացել: Մեղադրական դատավճռի դեպքում կնոջը սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:










