Բրիտանական ոստիկանությունը ազատ է արձակել լոնդոնյան ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ազատ է արձակել լոնդոնյան կամրջի վրա ահաբեկչության առնչությամբ բոլոր ձերբակալվածներին առանց մեղադրանք առաջադրելու, հայտնում է BBC-ին:
Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը 12 մարդու էր ձերբակալել՝ 7 կնոջ ու 5 տղամարդու:
Ոստիկանությունը հայտնել էր 2 ահաբեկիչների անունները՝ պակիստանցի Խուրամ Շազամ Բութը ու լիբիացի Ռաշիդ Ռեդուանը։ Այժմ ոստիկանությունը պարզում է երրորդ ահաբեկչի անունը։ Նրանք բոլորը սպանվել են ոստիկանների կողմից հարձակման ընթացքում:
Հունիսի 3-ին Լոնդոնի կամուրջի վրա պատահած ահաբեկչության հետևանքով մահացել էր 7, վիրավորվել 48 մարդ։










