Սոչիում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից 2 երեխա է ընկել (տեսանյութ)
Սոչիում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից 2 երեխա է ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին, հայտնում է ntv.ru-ն՝ կից հրապարակելով միջադեպի տեսանյութը:
Դատելով տեսանյութից՝ մեքենայի ղեկին գտնվող կինը երթևեկել է քաղաքի կենտրոնով: Ինչ-որ պահի բեռնախցիկը բացվել է, և դրանից երեխա է ընկել ճանապարհին, որոշ ժամանակ անց ընկել է նաև մյուս փոքրիկը:
Բարեբախտաբար, հետևից եկող մեքենայի վարորդը հասցրել է ճիշտ ժամանակին արգելակել, մինչդեռ ականատեսներն օգնության են շտապել երեխաներին:
Իրավապահների փոխանցմամբ՝ երեխաներից մեկը 3 տարեկան է, նա մի շարք վնասվածքներ է ստացել, մինչդեռ մյուսն ընկնելու հետևանքով չի տուժել:
Ինչ վերաբերում է 39-ամյա մորը, ապա նա որոշ ժամանակ անց նոր պարզել է, որ երեխաները մեքենայում չեն: Այժմ իրավապահները պետք է պարզեն՝ ինչպես են երեխաները հայտնվել բեռնախցիկում:










