Խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Արջահովիտ գյուղում (լուսանկարներ). Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։
Կայքի տեղեկություններով՝ տնակներից և ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել է՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։ Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:












