Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված լրագրողի փաստաբանները հայց են պատրաստում ՄԻԵԴ՝ Ադրբեջանի և Վրաստանի դեմ

12:14 • 06.06.17

Թբիլիսիում առևանգված և այսօր Բաքվում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի փաստաբանները հայց են պատրաստում Ադրբեջանի և Վրաստանի դեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գրում է «Независимая Газета»-ն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Թբիլիսիում Աֆղան Մուխթարլըի հնարավոր առևանգման առնչությամբ և կոչ են արել թափանցիկ հետաքննություն իրականացնել տեղի ունեցածի առնչությամբ:


Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին առևանգել էին Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ: