«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Մելբուռնի հարձակման համար

06:37 • 06.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում պատանդառված կնոջ հետ կապված միջադեպի համար։ 

ՀԻշեցնենք, որ հունիսի 5-ին ոստիկանները հաղորդագրություն էին ստացել պայթյունի մասին ու ժամանելով դեպքի վայր՝ շենքի սրահում հայտնաբերել էին հրազենով սպանված մի տղամարդու։

Հայտնի էր դարձել, որ բնակարաններից մեկում անհայտ անձը 1 ժամից ավել գերի էր պահել մի կնոջ։ Տապալված բանակցություններից հետո ոստիկանները սպանել էին հանցագործին և ազատել պատանդին։ Սակայն ողջ գործողության ընթացքում վիրավորվել էր 3 ոստիկան։