Օռլանդոյի հրաձգությունն իրականացրել է ամերիկացի նախկին զինվորականը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի հրաձգությունը, որը կյանքից զրկել է 5 մարդու, իրականացրել է ամերիկացի նախկին զինվորական, 1972 թվին ծնված Ջոն Ռոբերտ Նյումանն, ով հանդիսանում է բանակի ցամաքային ուժերի վետերան։
Հրաձգությունը, որից հետո Նյումանը վերջ է տվել իր կյանքին ևս, կատարվել է քաղաքի արդյունաբերական գոտում՝ հովանոցներ արտադրող գործարանի շենքում։
Առայժմ չկա որևէ ապացույց, որը կվկայի հարձակվողի և ահաբեկչական կազմակերպության կապը։ Խոսքն ավելի շուտ աշխատանքային խնդրի մասին է, քանի որ Նյումանին ավելի վաղ հեռացրել էին տվյալ ընկերությունից։










