Մահվան ելքով ՃՏՊ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին

09:05 • 06.06.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 6-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 25-րդ կմ-ին բախվել են «FAW» մակնիշի 333 OR 61 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Թ.) և «Cհrysler Touring» մակնիշի 34 AQ 632 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են «Cհrysler Touring» մակնիշի ավտոմեքենան: