Թրամփը չի խոչընդոտելու Ջեյմս Քոմիին, ով նրա դեմ ցուցմունքներ է տալու կոնգրեսում

01:19 • 06.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի արգելափակելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի ցուցմունքները կոնգրեսում, հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

Նրա խոսքով, Թրամփը պաշտոնի չարաշահման չի դիմելու, որ խանգարի Քոմիին ելույթ ունենալ կոնգրեսում՝ փաստերի արագ ու մանրազննին քննության համար:

 

Հիշեցնենք, որ Քոմին ղեկավարում էր ՀԴԲ հետաքննությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ: Սակայն Թրամփը նրան հեռացրել էր աշխատանքից։