Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը հայտնել է, որ Հին Հունաստանում խոսել են ուկրաիներեն (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայր, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, որն իրեն պատմաբան է համարում, հայտնել է, որ Հին Հունաստանի փիլիսոփաները խոսել են ուկրաիներեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ռադա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Յուշչենկոն պատմել է քաղաքակրթության մասին, որը միավորել է 70 ազգություն: Ուկրաինան ներառված չի եղել դրա մեջ, սակայն գտնվել է սահմանին:
«Ուկրաինա, որը գտնվում է սահմանին: Այո, Ուկրաինան ծայրամաս է, սակայն՝ քաղաքակրթության ծայրամաս», - պարզաբանել է նա:
Յուշչենկոյի խոսքով՝ Հին Հունաստանի փիլիսոփաները ևս խոսել են ուկրաիներեն, իսկ Դիոգենեսն իբր խորհուրդ է տվել օգտագործել այն որպես պետական լեզու:










