Մոսուլում շուրջ հարյուր հազար երեխա ապրում է խիստ վտանգավոր պայմաններում. ՄԱԿ

03:08 • 06.06.17

Արևմտյան Մոսուլում շուրջ հարյուր հազար երեխա ապրում է խիստ վտանգավոր պայմաններում, հաղորդել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Պիտեր Հոքինսի խոսքերով երեխաներն ապրում են կարծես մարտի դաշտում։ Նրանց տանջում են, սպանում, օգտագործում որպես կենդանի վահան։ Իսկ հիվանդանոցները, որտեղ տեղափոխվում են երեխաները բուժման համար, պարբերաբար հարձակումների են ենթարկվում:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Մոսուլում հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել երեխաներին ու անմիջապես դադարեցնել անմեղ բնակիչների ու քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հարձակումները։