Վենեսուելայում ընդդիմության առաջնորդը պահանջել է շարունակել բողոքի ակցիաները

01:52 • 06.06.17

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը պահանջել է շարունակել բողոքի ակցիաները։ Նա տեսաուղերձ է ձայնագրել, որում կոչ է արել բողոքել նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետության դեմ։


Տեսաուղերձը տարածվել է նրանից հետո, երբ 2014 թվականից ռազմական բանտում գտնվող Լոպեսին այցելել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։

Հիշեցնենք, որ Լոպեսը բազմիցս նշել է, որ ինքը միայն խաղաղ ակցիաների է աջակցում։ Վենեսուելայում սակայն, այդ ակցիաների սկսվելուց ի վեր արդեն 60 մարդ է մահացել։