Պուտինը պատմել է թոռների մասին

09:24 • 10.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է անձնական կյանքից:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Սթոունը հարցրել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը սիրում է թոռներին, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ շատ է սիրում նրանց ու ափսոսում է, որ բավականաչափ ժամանակ չունի նրանց հետ խաղալու համար:

Նշենք, որ Պուտինն ունի 2 դուստր, որոնց անձնական կյանքի բոլոր մանրամասները թաքցվում են մամուլից: