Էրդողանը խիստ նյարդայնացած է իր թիկնապահներին կալանավորելու ԱՄՆ որոշումից

03:39 • 16.06.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նյարդայնացած է ԱՄՆ որոշումից՝ մեղադրանք առաջադրել իր թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում Թուքիայի դեսպանատան հենց դիմաց ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին։

«Նրանք իմ տասներկու թիկնապահներին կալանավորելու հրաման են արձակել։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, ապա որպես ինչ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում»,- ասել է էրդողանը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն մարդկանց անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։