8 հեքիաթային վայր` քաղաքի եռուզեռից և աղմուկից փախչելու համար

21:10 • 29.06.17

Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի լիաթոք հանգստի և ճանապարհորդելու համար լավագույն ուղղությունների մասին:

Նրանց, ում դուր է գալիս մաքուր օդն ու բնական միջավայրը, քիչ բնակությամբ և ազատ տարածությամբ վայրերը, AdMe.ru-ն առաջարկում է դիտարկել հետևյալ վայրերը, որոնք կարող են իրական դրախտավայր դառնալ քաղաքի աղմուկից ու եռուզեռից հանգստանալ ցանկացողների համար:

 

1.Հալշտատ, Ավստրիա

Լեռնալանջերին ծվարած վառ գույնի տնակներ, կապուտակ լիճ` լողացող կարապներով, Ալպյան բուսականություն. այս ամենն ասես հեքիաթից կենդանացած տեսարան լինի:

 

 

2.Սիմիան լա Ռոտոնդ, Պրովանս, Ֆրանսիա

Կապուտակ երկինքը, նարդոսի դաշտեր, ալպյան լեռներ, միջերկրածովյան խոհանոց և Պրովանսի գեղեցկությունը, ահա թե ինչ է պետք լիակատար հանգստի համար:

 

 

3.Մարսաշլոկ, Մալթա

Սա գունագեղ ձկնորսական ավան է Մալթայում:

 

 

4.Ուրոս լողացող կղզիներ, Բոլիվիա և Պերու

Երկու երկրի սահմանին գտնվող Տիտիկակա լճում ուրու ցեղախումբը բնակվում է 42 լողացող կղզու վրա: 

 

 

5.Ալբերոբելլո, Իտալիա

Այս վայրը հայտնի է 1400 փոքրիկ տնակների շնորհիվ, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են պատմական և հումանիտար ժառանգության մաս:

 

 

6.Լունցզի բրնձի դաշտերը, Չինաստան

Բրնձի դաշտերը Չինաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է համարվում: Դրանք բազմամյա աշխատանքի արդյունք են և գոյություն ունեն 7-րդ դարից ի վեր: Դրանք կառուցվել են լեռնալանջերի վրա` 1100 մետր բարձրություններում:

 

 

7.Կուա Վան, Վիետնամ

Սա գեղատեսիլ ձկնորսական գյուղ է, որ տեղակայված է ծովախորշում:

 

 

8.«Հոլանդական Վենետիկ», Գիթհորն, Նիդերլանդներ

Այն Նիդերլանդների ամենագեղեցիկ գյուղերից մեկն է, որը հաճախ անվանում են «Հոլանդական Վենետիկ»: