Փոթիի նավահանգիստը ենթարկվել է մասշտաբային կիբեռհարձակման
Փոթիի նավահանգիստը ենթարկվել է մասշտաբային կիբեռհարձակման, ինչի հետևանքով խաթարվել է Վրաստանի ռազմավարական օբյեկտներից մեկի աշխատանքը:
Հաղորդվում է, որ համակարգչային համակարգն ամբողջությամբ անջատվել է: Փոխադրումների և բեռների շրջանառության դադարից խուսափելու համար նավահանգստում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Փոթիի նավահանգստի սեփականատեր՝ դանիական «Մաերսկ գրուփ» ընկերության վրա տեղի ունեցած հաքերային հարձակման պատճառով նույն պատկերն է ստեղծվել նաև այլ երկրներում, որտեղ «Մաերսկ»-ն ունի ընկերություններ: Խոսքը Petya անունը ստացած վիրուսի մասին է, որը պահանջում է գումար փոխանցել համակարգի հասանելիությունը վերականգնելու դիմաց:
Հաքերների հարձակումը սկսվել է երեքշաբթի՝ ամբողջ աշխարհով մեկ ընկերությունների՝ այդ թվում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության վրա: Առավելապես մաստշաբային հարձակման են ենթարկվել ուկրաինական ընկերությունները:










