«Զոմբիները» դուրս են եկել Համբուրգի փողոցներ՝ բողոքելով G20 գագաթնաժողովի դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

11:23 • 06.07.17

Զոմբիների կերպարով հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Համբուրգի փողոցներ՝ բողոքելով քաղաքում ուրբաթ կայանալիք G20 գագաթնաժողովի դեմ, հայտնում է Newsweek-ը:


Փերֆորմանսի մասնակիցները ոտքից գլուխ ծածկված են եղել մոխրագույնով: Նրանք գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ փոքր խմբերով հայտնվել են քաղաքի փողոցներում` իրենց լուռ սարսափազդու տեսքով:


Չորեքշաբթի մոտ հազար «զոմբի» քայլել է քաղաքի բոլոր կողմերից դեպի կենտրոնական հրապարակ: Այնտեղ հավաքվելուց հետո «զոմբիները» սկսել են պարել և հանել իրենց մոխրագույն հագուստը՝ մնալով կամ գունավոր հագուստով, կամ մերկ մարմնով:


Փերֆորմանսը, որը կազմակերպել էր «1000 Gestalten» անունով խումբը, նախատեսված է եղել որպես բողոք քաղաքական անտարբերության դեմ: Բողոքի մասնակիցները նշել են, որ իրենց ակցիայով ցանկանում են սովորական մարդկանց քաղաքականության մեջ ներգրավվելու ուղերձ հղել:


«Մեր փերֆորմանսի նպատակը մարդկանց սրտերը շարժելն է, նրանց դրդել ներգրավվել քաղաքական գործընթացներում»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Կատալինա Լոպեսը:


Newsweek-ը հիշեցնում է, որ Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք G20 գագաթնաժողովին մասնակցելու համար նախատեսվում է համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանումը:

 

Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie WalkG20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017

Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie WalkG20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017

Mandatory Credit: Photo by action press/REX/Shutterstock (8899157ar)Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie WalkG20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017

Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie WalkG20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017

Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie Walk G20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017

Performative art action ‘1000 Gestalten’ – Zombie WalkG20 summit preparations, Hamburg, Germany – 05 Jul 2017