Կիմ Չեն Ընը ճոխ խնջույք է կազմակերպել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկման առիթով (լուսանկարներ, տեսանյութ)

14:50 • 12.07.17

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է հուլիսի սկզբին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկման կապակցությամբ կազմակերպված ճոխ խնջույքին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման ժամանակ հյուսիսկորեացի առաջնորդին ուղեկցել է 27-ամյա կինը, որը հանրության մեջ է հայտնվել վերջին 4 ամսում առաջին անգամ։

Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ Կիմ Չեն Ընի և նրա կնոջ առջևի սեղանին սննդից ու խմիչքից զատ դրված են նաև արձակված հրթիռի փոքրիկ տարբերակները:

Աղբյուրը մանրամասնում է, որ երբ զույգը դահլիճ է մտել, հարյուրավոր ներկաներ ոտքի են կանգնել ու ծափահարել են: Որոշ ժամանակ անց Կիմ Չեն Ընը բաժակ է բարձրացրել հրթիռի հաջող փորձարկման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հուլիսի 3-ին Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ ու ընկել Ճապոնական ծովը:


Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հայտարարությունում նշվում է, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:


Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է ԿԺԴՀ առաջնորդը: Նա նաև հետևել է փորձարկմանը:


Ինչպես հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից, հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ակիտա պրեֆեկտուրայում Օգա թերակղզուց 300 կիլոմետր հեռավորության վրա: Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ հրթիռի թռիչքի բարձրությունը գերազանցել է 2500 կիլոմետրը:


Դրանից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ նաև ռազմական ուժը, Հյուսիսային Կորեայի վարքը փոխելու համար։

 

Kim Jong-un's wife Ri Sol-ju (left) has been seen in public for the first time in four months shutting down speculation she had fallen out with the North Korean dictator (right)

Ri Sol-ju, 27, has been seen less and less in public recently and went under the radar for nine months in 2016

Kim was roundly applauded by hundreds of his elite officials and was seen clinking glasses with his closest advisers as they toasted the success of the rocket trial

Pyongyang has been the scene of a slew of special events to mark the July 4 launch of Hwasong-14 (pictured)