Համացանցում քննարկում են անծանոթին, որին Պուտինը վանք է տարել իր Mercedes-ով (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել են կադրերը, որոնցում երևում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամի վանք է գնացել անծանոթ ուղեկցի հետ:
Համապատասխան տեսանյութը ցուցադրվել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերով, սակայն կայքում արդեն տեսանյութը մոնտաժված է եղել, ու անծանոթի մասնակցությամբ կադրերը բացակայել են:
Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է՝ ինչպես է Պուտինը Mercedes-Benz ML մեքենայով, որի ղեկին հենց ինքն է եղել, մոտենում վանքին: Կայանելով մեքենան՝ նախագահը դուրս է եկել, մոտեցել հետևի դռանը, բացել այն ու առաջ մեկնել ձեռքը:
Հետևի նստատեղին գտնվող անծանոթը, որի ձեռքին կարմիր պայուսակ է եղել, մատով ինչ-որ բան է ցույց տվել: Դրանից հետո Պուտինն անմիջապես փակել է դուռն ու հետ գնացել մեքենայից:
Բրիտանական The Daily Mail-ը հավելում է, որ հնարավոր է՝ անծանոթ ուղեկիցը կին է եղել։















