Բաքվում իրանցի զբոսաշրջիկին ստիպել են հանել «Հայաստան» գրությամբ շապիկը
17:32 • 20.07.17
Բաքվում իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել:
Ինչպես հայտնում է minval.az կայքը, միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առևտրի կենտրոնում, որտեղ իրանցի զբոսաշրջիկը շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով:
Ներսում գտնվողների բողոքից հետո առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել շապիկը:
Placeholder










